Ուռուցքաբանություն
Շագանակագեղձի ադենոմա
Հիվանդության հին անվանումը շագանակագեղձի գերաճ է ( շագանակագեղձի բարորակ ուռուցք):
Հորմոնալ փոփոխություններ: Հայտնի է, որ կանանց նման, տղամարդիկ նույնպես չեն շրջանցում տարիքային փոփոխությունները. խախտվում է հորմոնային հավասարակշռությունը, ինչը հանգեցնում է շագանակագեղձի գերաճի (պրոստատիտ):
Մասնագիտական լեզվով այդ երևույթը կոչվում է շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա, իսկ ժողովուրդն այն անվանում է ադենոմա: Oրինակ` 18-ամյա տղամարդու շագանակագեղձի քաշը սովորաբար 20 գ է, հետագա 25 տարիների ընթացքում այդ գեղձի կառուցվածքն ու քաշը մնում են անփոփոխ: Սակայն արդեն 60 տարեկանում բարորակ գերաճ է նկատվում տղամարդկանց 50%-ի, 80 տարեկանում` 80%-ի, իսկ որոշ տվյալների համաձայն էլ` 90%-ի մոտ: Ընդ որում, ադենոմայի քաշը կարող է հասնել նույնիսկ 400 գ-ի: Տարեց տղամարդկանց մոտ առաջացած խնդիրը հաճախ կապվում է տարիքային հորմոնալ փոփոխությունների հետ, ինչի պատճառով անհրաժեշտ ուշադրություն չի հատկացվում:
Ադենոմայի նախանշանները
Ադենոմայի դեպքում առաջագեղձը մեծանալով սեղմում է միզուղին` դժվարացնելով մեզի արտահոսքը: Մեզը նեղացած լուսանցքից դուրս մղելու համար միզապարկի պատերն ավելի ուժեղ են կծկվում: Ժամանակի ընթացքում դրանք հաստանում են (ցանկացած մկան մշտական վարժությունների ազդեցությամբ հաստանում է), հետևաբար միզափամփուշտի ծավալը փոքրանում է և հանգեցնում հաճախամիզության` նվազ քանակով: Միզափամփուշտի ծավալի փոքրացման հետևանքով մեզի ճնշումը միզապարկում մեծանում է, և դրա պատճառով այն կարող է հոսել ոչ միայն միզուղով, այլև մղվել հակառակ ուղղությամբ, դեպի երիկամներ և հանգեցնել դրանց գործունեության խանգարման: Ժամանակի ընթացքում միզափամփուշտը վերածվում է «թսկած» պարկի, որը չի կարող նույնիսկ մեզը դուրս մղել: Միզելու ժամանակ այն լիովին չի դատարկվում և մեզը հոսում է քիչ-քիչ, երբեմն էլ` կաթիլներով, չնայած միզապարկը լեցուն է:
Հիվանդությունը զարգանում 3 փուլով
Առաջին փուլ. միզապարկում մնացորդային մեզ չի լինում: Վերին միզուղիներն ու երիկամները գործում են նորմալ: Երկրորդ փուլ. առաջանում է մնացորդային մեզ, վերին միզուղիների ու երիկամների աշխատանքը թուլանում է: Երրորդ փուլ. մեզի լրիվ կանգ: Դրան հետևում է քրոնիկ երիկամային անբավարարությունը: Տարածված կարծիք կա, որ ադենոման կարող է վերաճել առաջնագեղձի քաղցկեղի: Դա թյուրիմացություն է, քանի որ տվյալ հիվանդությունը սովորաբար տեղայնացված չի լինում. այն կարող է ախտահարել առաջնագեղձի տարբեր հատվածներ: Սակայն ադենոման և առաջնագեղձի քաղցկեղը նույն հիվանդի մոտ կարող են զուգակցված լինել: Քանի որ առաջնագեղձի բարորակ հիպերպլազիան, կարելի է ասել, տարիքային հիվանդություն է, ուստի դրա դեմ պայքարելը խիստ դժվար է: Սակայն դրա զարգացումը կարելի է լիովին կանխել:
Բուժումը հիմնականում ենթադրում է վիրաբուժական միջամտություն, իսկ այսօր գովազդվող դեղորայքն էլ կարող է անարդյունավետ լինել: Մինչդեռ, ինչպես և գրեթե միշտ, բնությունը դեղորայքներին համարժեք միջոցներ ունի: Դեղաբույսերը ոչ միայն կենսաբանական ակտիվ նյութեր են պարունակում, այլև կարող են կանխել, արգելակել հիվանդության զարգացումը: Շատ արդյունավետ են` երկտուն եղինջը, դդումը: Արդյունավետ են ծաղկափոշին ու ակնամոմը:
Արդյունավետ են երկտուն եղինջի թարմ արմատներից պատրաստված մզվածքը (էքստրակտ) կամ էլ չոր արմատներից պատրաստված փոշին: Աշնանը կամ վաղ գարնանը հավաքված արմատները լավ լվանալ, մսաղացով մանրացնել ու ապակյա տարայի մեջ լցնել, ավելացնել 45%-անոց օղի, այնքան, որ հումքը ծածկվի 1-2 սմ, թրմել 2 շաբաթ` ամեն օր խառնելով: Ընդունել քամելուց հետո, օրական 3 անգամ 1-2 թեյի գդալ, ուտելուց կես ժամ առաջ:
Արմատափոշի. լավ չորացրած արմատները կտրատել, ապա աղալ սրճաղացով (ցանկալի է` մանր): Ընդունել օրական 3 անգամ, մեկ թեյի գդալ, կրկին ուտելուց կես ժամ առաջ, գոլ ջրով: Փոշին ցանկալի է պատրաստել ամեն օր, քանի որ աղացած արմատը շատ արագ է կորցնում օգտակար բուժիչ հատկությունները:
Դդում սովորական. օրվա կերակրաբաժնին դդմի կորիզների հավելումը շատ օգտակար է:
Մեղվաբուծական մթերքներ
Մեղուների հավաքած ծաղկափոշին կենսաբանական ակտիվ նյութեր է պարունակում, այն հատկապես հարուստ է կալիումով, երկաթով, պղնձով, կոբալտով, ցինկով, մանգանով, քրոմով, կալցիումով, յոդով ևն: Ծաղկափոշին պարունակում է գրեթե բոլոր հիմնական վիտամինները, այդ թվում և կարոտինոիդներ և B,E.C,D,P,PP,K վիտամիններ: Պարզապես պետք է իմանալ, որ ծաղկափոշին ուժեղ ալերգածին է, ոստի , եթե ալերգիաների հակում ունեք, չպետք է օգտագործել: Ծաղկափոշու օգտակար հատկությունները նույնպես երկար պահելու դեպքում նվազում են: Վիտամինների զգալի մասը 2-3 ամսից կորչում է: Մեղրի հետ խառնած (1:1 հարաբերությամբ) ու սառնարանում պահված ծաղկափոշին ավելի երկար կպահպանի կենսաբանական ակտիվ նյութերը, սակայն մեկ տարի անց այն նույնպես կկորցնի բուժիչ հատկությունները: Այն իր ազդեցությամբ շատ նման է մարդարմատին (ժենշեն). օրգանիզմին շրջապատող միջավայրի նկատմամբ դիմացկունությունն ուժեղացնում է, խթանում: Կարծիք կա, որ ծաղկափոշին ծերացման գործընթացը դանդաղեցնում է, կնշանակի` խանգարում է ադենոմայի առաջացմանը:
Ծաղկափոշի (перга)
Այս բնամթերքի կառուցվածքը փոքր-ինչ տարբերվում է թարմ ծաղկափոշուց: Նրանում 2 անգամ ավելի շատ շաքար կա, 2 անգամ ավելի քիչ ճարպ ու սպիտակուց : Բացի այդ, ծաղկափոշու(перга) մեջ ավելի մեծ քանակով վիտամիններ են պարունակվում` C, B1,B2,B6,P,A,E,D: Դրա կենսաբանական ակտիվ նյութերը դժվարությամբ են քայքայվում, քան, ասենք, թարմ ծաղկափոշունը, սակայն այն պահպանելու համար կրկին հարկավոր է խառնել մեղրի հետ 1:1 հարաբերությամբ ու պահել սառնարանում: Բուժման նպատակով ծաղկափոշին ընդունել մեղրով 1:1 հարաբերությամբ, օրական 2-3 անգամ մեկ թեյի գդալ:
Ադենոմայի բուժման պարզագույն գծապատկեր
Շագանակագեղձի ադենոմայի դեպքում առաջարկվում է խմել առաջարկվող դեղաբույսերից մեկնումեկի եփուկը կամ էլ մզվածքը, իսկ բուժիչ ազդեցությունն ուժեղացնելու նպատակով զուգահեռ օգտագործել դդմի կորիզներ կամ էլ ծաղկափոշի: Օրինակի համար ներկայացնենք մի ոչ բարդ գծապատկեր, որը կօգնի ստանալու լավ արդյունք:
Եղինջի սպիրտային մզվածք + դդմի կորիզ + մեղրի հետ խառնած ծաղկափոշի: Մզվածքն ընդունել օրական 3 անգամ, 1-2 թեյի գդալ, ուտելուց կես ժամ առաջ, նախապես այն լուծելով 1/3-1/2 բաժակ ջրում: Միաժամանակ ուտել մեղրի հետ խառնած մեկ թեյի գդալ ծաղկափոշի: Իսկ դդմի կորիզներ կարելի է ուտել օրվա բոլոր ժամերին:
Ի դեպ, բուսաբուժությունն արդյունավետ է ադենոմայի առաջին և երկրորդ փուլերի ժամանակ: Բուժման տևողությունը 3 ամիս է: Ցանկալի է նմանատիպ բուժում կատարել ամեն տարի: Երբեմն վիճակի բարելավում է նկատվում բուժման առաջին իսկ օրերից, ինչը բուժումը դադարեցնելու պատճառ է դառնում: Քանի որ առաջարկվող դեղաբույսերն ունեն հակաբորբոքային հատկություն, ուստի առաջին իսկ օրերից տղամարդկանց թվում է, թե բոլոր խնդիրներն արդեն անցյալում են: Սակայն որոշ ժամանակ անց հիվանդությունը գլուխ է բարձրացնում և ավելի ծանր բնույթ ստանում (մեզի լրիվ կանգ, երիկամների գործառույթի խանգարում): Բուժման ընթացքում պետք է ուրոլոգի մոտ հետազոտվել: Եթե ադենոման ուղեկցվում է բորբոքային պրոցեսով, անհրաժեշտ է պրոստատիտը բուժել:
Ա Ղ Յ ՈՒ Ս Ա Կ
Հայտնի է, որ գիրությունը վտանգավոր է, պարարտ հող բազմաթիվ հիվանդությունների զարգացման համար: Մենք հաճախ ենք դիմում զանազան միջոցների` քաշը թեթևացնելու, երբեմն էլ` թվացյալ գիրությունից ազատվելու նպատակով: Սակայն, գոյություն ունեն համամասնություններ, որոնք իմանալու դեպքում կարող ենք կարգավորել մեր քաշը կամ էլ խորը շունչ քաշել, համոզվելով, որ այն նորմայի սահմաններում է: Առաջարկում ենք այս աղյուսակը, որում ձեր տարիքին ու հասակին համապատասխան կգ-ներն են ներկայացված: Պահե՛ք այն ու ժամանակ առ ժամանակ աչքի անցկացրեք` քաշը «սրբագրելու» նպատակով:
տարիքը` | 18 | 25 | 30 | 40 | 50 |
բոյը` | կիլոգրամներով | ||||
158սմ | 54 | 57 | 59 | 61 | 62-կգ |
160սմ | 55 | 59 | 61 | 63 | 63,5-կգ |
164սմ | 59 | 62 | 63 | 66 | 67-կգ |
168 սմ | 61 | 65 | 66 | 68,5 | 69-կգ |
170սմ | 63 | 66 | 67 | 70 | 71-կգ |
172 սմ | 64 |
68 | 69 | 71 | 72-կգ |
Կարդացեք նաև
Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...
Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...
Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում
Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...
Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...
Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...
Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...
Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն